Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք Բաքվից ու Երևանից «զուսպ մոտեցում» ենք ակնկալում. Պեսկով

Մայիս 11,2023 14:45

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել: Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ իրենք «զուսպ մոտեցում» են ակնկալում, նաև նշել է, որ այսօր տեղի ունեցած լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահի շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այս պահին նախատեսված չեն:

«Առայժմ այս պահին չկա, բայց շփումները շարունակվում են: Բառացիորեն երեկ չէ առաջին օրը Պուտինն առանձին զրույց ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր Հաղթանակի օրվա տոնակատարությունների առիթով, շարունակվում են շփումներն ադրբեջանական կողմի հետ: Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք սահմանված են համաձայն եռակողմ փաստաթղթերի: Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զուսպ մոտեցում և կոչ ենք անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճին: Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի ու Երևանի հետ»,- ասել է Պեսկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031