Լրահոս
Օրվա լրահոսը

Իր քարտային հաշվից գումար են փոխանցել իր կողմից օգտագործվող խաղային հաշվին և օնլայն «բլոտ»-ում պարտվել. Ահազանգել է Ստեփանակերտի բնակիչը

Մայիս 11,2023 15:31

Մայիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Ա.Խ.-ի դիմումն այն մասին, որ ս. թ. մայիսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված աշխատավարձի ստացման քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 250.000 ՀՀ դրամ է փոխանցել իր կողմից օգտագործվող, Վ.Մ.-ի (ծնված 1990թ.) անձնական տվյալներով գրանցված «Adjarabet» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն պահին «ԲԼՈՏ» խաղի միջոցով խաղարկել և պարտվել է փոխանցված ամբողջ գումարը։

Արդյունքում Ա․Խ.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Վարչությունը հորդորում և զգուշության կոչ է անում քաղաքացիներին`անձնական  և  բանկային քարտի տվյալների պաշտպանության համար զերծ մնալ օնլայն հարթակում  կատարվող ցանկացած գործարքներից։

Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը, լուսանկարը, կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություններ մի՛ ներմուծեք  այնպիսի կայքերում և համակարգերում, որոնց սովորաբար ծանոթ չեք։

Ցանկացած կասկածի դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031