Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. Մեզ ապասփյուռքացնում են։ Ու դա անում են Հայաստանն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար

Մայիս 11,2023 14:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է։

1.Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:

2.«Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա:

3.Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային օրակարգի շուրջ, այլ բզկտել գաղթօջախները՝ Նիկոլի նկատմամբ լոյալության չափանիշով։

4.Սփյուռքահան մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելեցին։

5.Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգային գերակա օրակարգերը սկսեցին շարունակաբար փոխարինել այլ, քաղաքական նշանակություն չունեցող «հումանիտար-մշակութային» հարցերով։

6.Փաշինյանը բաց տեքստով սկսեց հակադրել Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին, մանիպուլացնելով պետություն ունենալ-չունենալու հեռանկարը։

7.Այս ամենը նաեւ լեզու դրեց հայ ազգային օրակարգից ցնցումների մեջ ընկնող գործիչների եւ շրջանակների բերանը՝ Բրայզայի, Չավուշօղլուի եւ այլոց հայտարարությունները։

8.44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքի կողմից ցուցաբերած հսկայական ֆինանսական աջակցության օգտագործման ոչթափանցիկությունն ու փաստացի յուրացումն իշխանությունների կողմից խոշոր հարված էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարոյահոգեբանական հարթությանը (Զարեհ Սինանյանի գլխին վերջերս թափված «շան լափը» վկա)։

9.Սփյուռքի ներսում Նիկոլը վարում է ազգային ներուժը ջլատելու քաղաքականություն՝ հակադրելով ավանդական եւ նոր սփյուռքերը։

Հ.Գ. Դեռեւս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձեւել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն՝ Սփյուռքով»։

Սա հասկանալով փաստում ենք, որ թուլացնելով հայկական Սփյուռքը եւ իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են։

Ու դա անում են Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031