ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում է էլեկտրաէներգիան կարևոր ենթակառուցվածքների համար: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է նախապատրաստվեն, մինչ մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար»,- ասվում է Հանձնաժողովի թուիթերյան հրապարակման մեջ:
Նշենք, որ հրապարակումը կատարվել է նախքան այսօր առավոտյան Սոթքի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ