Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի սպասվող հարձակումից առաջ

Մայիս 11,2023 12:33

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ հաղթանակի օրվա կապակցությամբ ունեցած ելույթից ժամեր առաջ ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Միաժամանակ, Մոսկվան մեղադրել է Արևմուտքին՝ Ռուսաստանին «իսկական պատերազմ» հայտարարելու մեջ:

Պենտագոնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ Ռուսաստանի դեմ սպասվող գարնանային հարձակումից առաջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է․«Այժմ մեր ուշադրությունը սևեռված է ուկրաինական ջանքերին։ Ակնկալում ենք, որ կփորձեն հետ վերցնել ավելի շատ տարածքներ, որոնք Ռուսաստանը գրավել է վերջին տասնչորս և ավելի ամիսների ընթացքում: Իմ գնահատականն է, որ ուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար»:

Հաջորդ ամիս Մեծ Բրիտանիայում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողով։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քելերլին նշել է․ «Կձգտենք ստեղծել կոալիցիա, որը հնարավորություն կտա Ուկրաինային վերականգնվել այս հակամարտության ավարտից հետո»։

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պահպանում են համակարգված մոտեցումը Չինաստանի նկատմամբ՝ ուղիներ փնտրելով «մեծ մարտահրավերները լուծելու համար»:

Ըստ պաշտոնյաների, Ուկրաինայի գարնանային հարձակումը ռուսական ուժերի դեմ ի վերջո կարող է մինչև տարեվերջ ճանապարհ հարթել բանակցությունների համար։

Եվրոպայում պաշտոնյաների կարծիքով, Չինաստանը կարող է դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության վերականգնման գործում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բիրբոքի խոսքով, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանը կարող է զգալի դեր խաղալ պատերազմին վերջ տալու հարցում, եթե ցանկանա։

Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում են բանագնաց ուղարկել Ուկրաինա՝ նպատակ ունենալով վերսկսել խաղաղությանը միտված բանակցությունները:

«Մենք կշարունակենք նպաստել խաղաղ բանակցություններին: Մոտ ապագայում Ուկրաինա կուղարկենք Եվրասիական հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցչին»։

Սակայն վերլուծաբան, դեսպան, Վաշինգտոնում գործող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի փոխնախագահ Ուիլյամ Թեյլորը թերահավատ է. «Չինացիները չեզոք և անկողմնակալ չեն: Նրանք ակնհայտորեն Ռուսաստանին են սատարում»:

Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Չինաստանը կարող է խաղաղ բանակցություններում միջնորդի դեր խաղալ, բայց նման դիվանագիտական ջանքերը պետք է բխեն երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031