«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ – ադրբեջանական սահմանի Սոթքի ուղղությամբ մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլու։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների հսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր իր մեկ վիրավորի մասին՝ Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլու:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: