Պաշտոնական Անկարան իր քաղաքացիների շրջանում ծայրահեղ ազգայնականությունը սերմանել է նաեւ Հայոց եղեռնի ոճրագործների հերոսացմամբ՝ նրանց արձանները տեղադրելով, հետեւաբար, որպես նախընտրական խաղաթուղթ չէին կարող չօգտագործվել Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացման դեմ առաջին դեմքերի մակարդակով հայտարարություններ տարածելը, հակընդդեմ գործողություններ իրականացնելու քայլերը եւ դրանով ընտրաքվեներ շահելը: Այս տրամաբանության համատեքստում էր, որ ցուցադրաբար այդ երկրի իշխանություններն արգելեցին հայկական ինքնաթիռների՝ ընդհուպ թիվ մեկ բորտի թռիչքն իր օդային տարածքով, իսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ սպառնաց պատասխան գործողություններով, եթե արձանը չապամոնտաժվի:
Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ «Նեմեսիսի» մարտիկներն ի կատար են ածել այն ժամանակվա Թուրքիայի ստեղծած օրինական ռազմական դատարանի կայացրած մահապատժի որոշումները, որ դրանք որեւէ կերպ, նաեւ՝ իրավաբանորեն, համադրելի չեն հայ ժողովրդի իրավունքների բարձրաձայնման համար հայորդիների կատարած մյուս գործողությունների հետ:
Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նման արձագանքը ցուցիչն է այն բանի, թե նա որքանով է անկեղծ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր հայտարարություններում եւ արդյոք այն հավասարը-հավասարի տրամաբանությա՞ն մեջ է դիտարկում:
Ուշագրավ է Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե արձանը չհանելու դեպքում Թուրքիան պատասխան քայլեր կանի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին Անկարայից հնչում է սպառնալիք:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: