Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց Նատալյա Սարջանյանին

Մայիս 11,2023 11:06

Երբ Վահան Իշխանյանի «Դառը ծով» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք եղավ ընտանեկան ալբոմի մասին, նրա որդին՝ մեր գործընկեր Հովհաննես Իշխանյանը, այն համալրելու անակնկալ քայլ արեց։ Նա ներկաների առջեւ հրապարակային ամուսնության առաջարկ արեց հանրային կապերի մասնագետ Նատալյա Սարջանյանին ու ստանալով համաձայնությունը՝ խորհրդանշական մատանի դրեց նրա մատին։

Հետո պարզեցինք, որ Հովհաննեսն ու Նատալյան ծանոթացել են Արցախի հետ կապված ծրագրերի շրջանակներում։

Ավելի ուշ իրեն ակնհայտորեն երջանիկ զգացող Հովհաննեսը Aravot.am-ին պատմեց այս անսովոր օրվա մասին։ «Առավոտյան գնացի գերեզմաններ, հետո՝ Գրիգորի Խաչատուրովի դատին։ Անընդհատ վազվզոցի մեջ եմ եղել։ Այդ ընթացքում Նաիրի Հոխիկյանի եւ Արարատ Պողոսյանի հետ կազմակերպում էինք Արցախի համերաշխության ցույցը։ Վահանի գրքի շնորհանդեսն էլ կապվում է դրա հետ, որովհետեւ ինչ կատարվեց երկրի հետ, ինքը շատ ծանր էր տանում։ Ինքը որ մահացավ՝ ես Փարիզում էի։ Կանադայի դեսպանատունն էլ չարագացրեց իմ վիզան, որ հորս հրաժեշտ տամ։ Այդ ժամանակ հանդիպեցի հորս մտերիմ ընկերներից Անահիտ Սարգիսյանին։ Նա պատմեց, որ Վահանը տագնապ ուներ, վախենում էր, որ մի օր կարթնանա ու Հայաստանը չի լինի։ Դա դեռ 2015-2016 թվականներն էր։ Ես այս պահին փորձում եմ գտնել այդ տագնապի հանգուցալուծումը։ Հետաքրքիր է, թե ինչպես է ամեն ինչը գալիս ու կապվում իրար հետ»,-ասաց նա։

Հարցին, թե դժվա՞ր է լինել Վահան Իշխանյանի որդին, լինել իշխանյանների տոհմից, Հովհաննես պատասխանեց․ «Ես ընդհանրապես հայերի տոհմից եմ, քանի որ հայ ազգը մի մեծ ընտանիք է։ Իշխանյաններն էլ այդ ընտանիքի մի մասն են։ Եվ իմ համար մեծ պատիվ է հայի տոհմից լինելը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Երկար տարիների երջանիկ կյանք միասին ու շատ երեխաներ:

  2. Հ.Շ. says:

    Ես ու կինս ալ, ամենաառաջին անգամ իրարու հանդիպեցանք՝ Արցախի համար հաւաքի մը ընթացքին, Սփիւռքի մէջ: 35 տարիներ առաջ…

    Շնորհաւորութիւններ, նշանուածներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031