ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Շատ ցավալի է, որ իմ կանխատեսումը իրագործվեց, Ադրբեջանը հերթական անգամ բանակցություններից հետո գնում է գործողությունների։
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:
Հենց հիմա Բլինքենը, Միշելը կամ Լավրովը թող զանգեն Բաքու և դադարեցնեն այս ամենը։ Քանի դեռ Բաքուն զենքով է հարց լուծում բոլորի միջնորդական ջանքերը ոչ մի արժեք չունեն…
Ուժ, անսպառ ուժ մեր զինծառայողներին։ Նրանք են մեր երկիրը պահողը։