Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հեճուկս «արեւմտամետ» քարոզիչների

Մայիս 11,2023 10:00

Ի՞նչ նկատի ունեն իշխանության «արեւմտամետ» երկրպագուները, երբ ասում են «5-րդ շարասյուն»: (Խոսքը, մասնավորապես, այն «արտախորհրդարանական» ուժերի մասին է, որոնք պարբերաբար կլոր սեղանի շուրջ հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ):

Նրանք որպես այդպիսի «շարասյուն» են պատկերացնում ռուսական կայսրության, Կրեմլի, Պուտինի, ФСБ-ի գործակալներին, որոնք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության դեմ, կանգնած են 2020 թվականից սկսած Ադրբեջանի բոլոր ագրեսիվ գործողությունների թիկունքում եւ հանդիսանում են մեր բոլոր պարտությունների պատճառը: Հայաստանի վարչապետը եւ իշխանության մնացած ներկայացուցիչները նույնպես հաճախ են օգտագործում «5-րդ շարասյուն» եզրը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունեն, բայց համատեքստից կարելի է հասկանալ, որ խոսքը նույն «գործակալների» մասին է:

Ըստ այդ աշխարհընկալման՝ կա «առաջադեմ», «ժողովրդավարական», «զարգացմանը միտված» Արեւմուտք, որին հակադրվում է «հետամնաց», «կայսրական», «ագրեսիվ» Ռուսաստանը՝ իր ԱՊՀ-ական «արբանյակներով»: Փաշինյանն, ըստ այդմ, առաջին՝ «առաջադեմ» աշխարհի ներկայացուցիչ է, իսկ ահա «5-րդ շարասյունն» ամեն ինչ անում է՝ Հայաստանի ղեկավարի «անկախական», «ինքնիշխանական» ծրագիրը տապալելու համար:

Բայց աշխարհի մասին այդ պատկերացման մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում այն հանգամանքը, որ Փաշինյանը նույն այդ «հետամնացների» ակումբում է, եւ, օրինակ, մասնակցում է պուտինյան միջոցառմանը, որին ներկա են միջինասիական առաջնորդները եւ Լուկաշենկոն, եւ որտեղ ՌԴ նախագահը բավականին ցինիկ ձեւով արդարացնում էր Ուկրաինայի վրա հարձակումը:

Խոսքն այն մասին չէ, որ այդ միջոցառմանը մասնակցելը սխալ էր: Պարզապես «արեւմտամետները» պետք է իրենց նախընտրած ղեկավարին պաշտպանելու ավելի համոզիչ փաստարկներ գտնեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հինգերորդ շարասյան կարհառուն ներկայացուցիչը նա է՝ով չի հասկանում թե ինչպես Կարսը՚Արդահանը՚Սուրմալուն(առեւտրի կենտրոնը չէ)՚Արցախը՚Նախիջեւվանը հայտնվեցին թուրքերի տիրապետության տակ՝այն ժամանակ էլ արեւմտամետ եինք՝Անգլիացիներն էին մեր դաշնակիցը՝ում նավերը չէին կարող բարձրանալ մեր լեռները- – –

    • Հայ says:

      Ձեր նշված քաղաքները Ռուսական կայսրության տիրապետության տակ էին գտնվում մինչ առաջին համաշխարհայինը։
      Էդ տարածքների հայ բնակչության անվտանգությունը պետք է ապահովեր Ռուսաստանը,ոչ թե Անգլիան։
      Եվ ես չեմ հիշում,որ մենք գեթ մի օր եղել ենք Անգլիացիների դաշնակիցները։

  2. Լավատես says:

    Բացի ժողովուրդներից, մնացածները հակաժողովրդական հակամարդկային շարասյուններ են, դրանք ժողովուրդների թշնամիներն են եւ քանի դեռ ժողովուրդները իշխանություն չեն իրենց հողում, այդ ժողովուրդներին ստրկացնելու են, մանիպուլացնելու են, իրար վրա քսի են տալու ու ոչնչացնելու են: Մեզ քննարկել այդ շարասյուններին իմաստ չկա, մենք պետք է քննարկենք մի բան՝ ինչպես ժողովուրդներին իրենց հողում դարձնել իրենց հողի սեփականատեր եւ պատասխանատու: Լոռեցիները Լոռվա ողջ շրջանի հողի, ընդերքի, ջրի, օդի եւ մարդկանց ու ընտանիքների միակ սեփականատերն են ու պատասխանատուն: Նմանապես մեր բոլոր շրջանները, այդ թվում մեր անմիաբան անպատասխանատվության պատճառով կորսված արեւմտյան թե արեւելյան շրջանները, որոնց սեփականատերերը պետք է միաբանվեն եւ տեր կանգնեն իրենց կորսված հողերին: Սեփականության բացարձակ իրավունք ունի միայն Արարիչը, իսկ լոռեցին իր սեփականության հանդեպ ունի միայն հարաբերական իրավունք, այն է՝ աստվածահաճո վերաբերմունք սեփական հողում գտնվող հողի, ջրի, ընդերքի, օդի, մարդկանց ու ընտանիքների հանդեպ: Դրա համար մենք պետք է հստակ ձեւակերպենք այն կարմիր գծերը, որոնց կարելի է անվանել աստվածահաճո: Ամուլսարի շահագործումը աստվածահաճո՞ են համարում վայոցձորցիներն ու սյունեցիները, որոնց հողերում է գտնվում Ամուլսարը: Արարչագործ, աստծո ընտրյալ ժողովուրդը նա է, ով ունի հստակ ձեւակերպված աստվածահաճո կարմիր գծեր եւ անկախ հանգամանքներից դառնում է այդ գծերի հերոս սահմանապահը:

  3. Anonymous says:

    Հայ՝Դուք երիտասարդ եք չեք հիշի՝Անդրանիկին ով՞հրամայեց Լիսագորից հետ գնալ՝ով ցանկանում էր օգնել Արցախին թուրքերի դեմ պատերազմին։ Իսկ ռուսաստանում հեղափոխությունից հետո գերմանացիներին պարտվում էին ւ նրանց հոգսը Կարսը չեր…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031