ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը հայ և ադրբեջանական կողմերի միջև առաջընթացի վերաբերյալ հակասում է Բաքվի և Ադրբեջանի մեկնաբանություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
«Առաջընթացին զուգահեռ, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների վերաբերյալ կան նաև պահպանվող տարաձայնություններ այդ փաստաթղթի մի շարք առանցքային կետերի վերաբերյալ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով` Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի ու Երևանի միջև կշարունակվի երկկողմ հիմքով:
«Մեր դերակատարությունը տեսնում ենք այդ գործընթացին աջակցություն ցուցաբերելով, հենց դրա համար էլ առաջարկել ենք Մոսկվայի հարթակը բանակցությունների հերթական փուլի հանդիպման համար»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Նրա խոսքով` գլխավոր նպատակն է կայուն և ամուր խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Նա նշել է, որ եռակողմ հայտարարության իրականացումն այլընտրանք չունի:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ