Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու գործով ներկայացված վերաքննիչ բողոքը. Գարիկ Գալիկյան

Մայիս 10,2023 21:12

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։

Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը ուղարկել է նույն դատարան նոր քննության»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031