Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվում են 2022 թ․ սեպտեմբերին Մեծամոր հնավայրի տարածքից հայտնաբերված ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված ուլունքահատիկները, բաժանարարներն ու կախազարդերը:
137 հատ ոսկե ուլունքահատիկ, զարդակոճակներ, մաքրման և նախնական տեսքի բերման փուլում են։
Տիգրան Զաքյան Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ
Դամբարանը, որտեղից հայտնաբերվել են իրերը գտնվում էր անխաթար վիճակում։ Մարդկային միջամտության չի ենթարկել, նաև դա է պատճառը, որ բավական հարուստ նյութ ունենք։
Կարդացեք նաև
Մանրադիտակի օգնությամբ Տիգրան Զաքյանը հատ-հատ դարերի փոշուց ու ավազահատիկներից մաքրում է ոսկե գտածոները։ Մաքրում է ամենածանր քաշ ունեցող զսպանակաձև ուլունքահատիկը, որը կշռում է 8,4 գրամ։
Ոսկյա զարդերի մաքրումն ի տարբերություն հնագիտական այլ իրերի, ավելի հեշտ է իրականացվում։ Ոսկին լինելով ազնիվ մետաղ քայքայման (կոռոզիայի) չի ենթարկվում։ Մաքրում ենք հարմարեցված գործիքների միջոցով։ Տվյալ դամբարանից հայտնաբերված մարդաբանական նյութից ոսկորի մեկ բեկոր ուղարկել ենք Գերմանիա ռադիոածխածնային անալիզի։ Ստացված արդյունքի համաձայն դամբարանը թվագրվում է երկաթի դարի վաղ շրջանով՝ մ․թ․ա 12-11 դդ։ Մաքրման աշխատանքներից, նախնական տեսքի բերելուց հետո ոսկե զարդերը կգնահատվի ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այնուհետև կհանձնվի «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի ֆոնդին, որին էլ կհաջորդի ոսկու ցուցադրությունը:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն