Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ Տիգրան Ավինյանը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց. «168 ժամ»

Մայիս 10,2023 16:55

«168 ժամ». 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:

Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:

Այս հայցով պատասխանողներ են Դավիթ Սարգսյանը և «168 ժամ» ՍՊԸ: Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել: Ավելին, հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել:

Դա դեռ քիչ է, Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի, 9 միլիոն դրամի չափով:

«Տիգրան Ավինյանի հայցի մասին տեղեկացել եմ Դատալեքսի միջոցով: Հայցադիմումն առ այսօր չեմ ստացել, բայց հայցի ապահովման միջոցը կիրառվել է առանց նույնիսկ հայցադիմումն ինձ ուղարկելու»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Այն մասին, որ իր աշխատավարձային քարտի վրա արգելանք է դրվել, լրագրողը տեղեկացել է երեկ երեկոյան, երբ ցանկացել է վճարել կոմունալ վարձավճարներն ու չի կարողացել դա անել:

«Ուշ երեկոյան պարզել եմ, որ կալանքը դրված է դատարանի՝ մայիսի 2-ի որոշմամբ: Դատարանը փաստորեն մայիսի 8-ին է ստացել որոշումը ու հենց այդ օրն էլ կալանք է դրել հաշվիս վրա: Այսօր առավոտյան էլ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությունից իմացել եմ, որ 9 միլիոն դրամի չափով է արգելանք դրված իմ հաշվեհամարի ու անշարժ գույքի նկատմամբ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031