Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երեւանում «Նեմեսիս» հուշարձանի կառուցման հարցով Թուրքիայի իշխանությունների բարձրացրած աղմուկին։
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեղյակ է եղել, որ հուշարձանը պետք է տեղադրվեր։ Հարցին, թե այդ մասին տեղյակ չէր պահե՞լ վարչապետին, պատասխանեց․ «Չէ, չէի ասել»։
«Ես կարծում եմ, որ դա պատմական փաստ է, եւ այդ փաստն ինչ-որ ձեւով արձանագրվել է։ Թուրքիայի կառավարության կողմից հիմա ի՞նչ, պետք է մեզ ստիպեն, որպեսզի մեր դասագրքերից էլ այդ տեղեկատվությունը հանե՞նք, ծիծաղելի է։ Կարծում եմ՝ իրենք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականին՝ նա ասաց․ «Քանի որ մեր թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, կարծում եմ՝ հիմա պարոն Ավինյանն ավելի պատրաստված է քաղաքապետարանում եւ կշարունակի գործը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ