Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆաշիստներին մոռացել էին հարցնել». Զախարովայի արձագանքը Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն ԱՊՀ առաջնորդների

Մայիս 10,2023 12:20

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը բարոյական իրավունք չունի գնահատել ԱՊՀ երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրը տեղի ունեցած շքերթին: Նման կերպ իր տելեգրամյան ալիքում Զախարովան արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որում ԱՊՀ որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ տոնակատարություններին գնահատվում էր որպես «անբարոյական քայլ»:

«Նախ, ֆաշիստներին մոռացել են հարցնել: Երկրորդ, խոսենք «բարոյականության» մասին»,- գրել է Զախարովան և հիշեցրել ուկրաինական պետական ՈՒՆԻԱՆ գործակալության մի հարցում, որում ընթերցողներին հարցնում են՝ Ռուսաստանի հայտնի հեռուստահաղորդավարներից, ռազմական թղթակիցներից և կարծիքի առաջատարներից ում կնախընտրեին տեսնել հաջորդը Դարյա Դուգինայից, Վլադլեն Տատարսկուց և Զախար Պրիլեպնից հետո՝ որպես ահաբեկչական գործողության զոհ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031