Քիչ առաջ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշումը։
«Ճանաչել և հռչակել Իգոր Խաչատուրովի անմեղությունը 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել մեղսագրվող արաքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, իսկ գրավի գումար հանդիսացող գրավը վերադարձնել գրավատուին»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը 2 ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 11-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: