Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն խեղաթյուրում է փաստերը «Նեմեսիս» գործողության վերաբերյալ․ «Առերեսում»

Մայիս 10,2023 09:00

«Մենք ասացինք՝ լավ, երկրաշարժին եկան, օգնեցին, արտգործնախարարը եկավ, շնորհակալություն հայտնեցինք, սրանք մարդկային բաներ են, քաղաքականությունից դուրս, բայց դուք հիմա իմ դիվանագետներին նահատակ դարձրած ահաբեկիչների արձանը որ դնում եք, ես դա չեմ կարող ընդունել»,- ասել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ արձագանքելով հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունն իրականացրած Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթողի բացմանը։

«Չավուշօղլուն խեղաթյուրում է փաստերը, քանի որ «Նեմեսիս» գործողությունը երբեւիցե ուղղված չի եղել դիվանագետների դեմ։ Դիվանագետներին սպանել են ԱՍԱԼԱ–ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ․ խմբ) մարտիկները։ Իսկ «Նեմեսիս» գործողությունն ուղղված է եղել Հայոց Ցեղասպանությունը համակարգողների եւ իրագործողների դեմ»,– պարզաբանեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։

Հայաստանում Սողոմոն Թեհլերյանի մի քանի արձաններ կան վաղուց, բազմաթիվ են թուրքերի դեմ հայդուկային պայքարի ելած հայ ֆիդայիների հուշարձանները։ Հարցին՝ ինչո՞ւ նախկինում այսպիսի աղմուկ չէր բարձրանում, Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ չէր կիրառում՝ Մելինե Անումյանը պատասխանեց․ «Որոշ արձագանքներ եղել են՝ ոչ պաշտոնապես։ Մամուլով անդրադարձեր են եղել։ Նրանք շատ ծանր են տանում այդ արձանների տեղադրումը՝ մոռանալով, որ հենց իրենք հանցագործների արձաններ են եւ տեղադրել եւ շարունակում են նրանց հերոսացնել։ Եվ այդ քարոզչությունը շատ մեծ տեղ է գրավում թուրքական խոսույթում»։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031