Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկ գտիր բեր, թող բուժի եղբորս, տա մեզ․ Ձեզ լինի Ձեր գումարը․ դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները հրաժարվել են մեղադրյալի ազգականների առաջարկած գումարից. «Փաստինֆո»

Մայիս 09,2023 22:33

Ավելի քան երեք տարի առաջ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված և առ այս պահը կոմայում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է, նա ներքին արնահոսությամբ տեղափոխվել է Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ և արդեն քանի օր է, ինչ գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը։

Արա Մխիթարյանը, որը կոմայի մեջ է և գտնվում էր տանը, տեղափոխվել է հոսպիտալ, Կարեն Մխիթարյանի փոխանցմամբ՝ ծնողներն ամեն օր այցելում են փոխգնդապետին։ Անդրադառնալով դեպքին, ՔՊ-ական պատգամավոր, նախկինում՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ սուտ մատնություն է եղել, թե ինքը դեպքի վայրում է եղել՝ Կարեն Մխիթարյանը նշեց. «Իրական է, որ ինքը եղել է, ուղղակի «ատկազ է կանգնում»։ Եթե չորս հոգի ասում է, որ իրեն տեսել են այդտեղ, մարդուն դեմքով տեսել են, մինչև դա՝ չեն էլ ճանաչել, որ մարզպետն է եղել, հետո են իմացել։ Ուղղակի չորով «ատկազ» է կանգնում։ Միայն դա չէ, ամբողջ բնագավառում են այդպես»։

Հարցին՝ արդյո՞ք այս տարիների ընթացքում Զավեն և Հարություն Գրիգորյանները փորձել են կապ հաստատել, Մխիթարյանը պատասխանեց՝ նշելով, որ Հարությունի հայրը դեպքից մեկ տարի անց միայն զանգել է, առաջարկել հանդիպել, գումար է առաջարկել, ինչից տուժող կողմը հրաժարվել է՝ նշելով. «Գումար ունե՞ս՝ բժիշկ գտիր բեր, թող բուժի եղբորս, տա մեզ։ Ձեզ լինի Ձեր գումարը։ Դրանից հետո մի քանի անգամ զանգահարել են՝ երկու-երեք ամիսը մեկ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031