Ուզբեկստանում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր շրջանից հետո հաղթանակ ձեռք բերելն ավելի ու ավելի դժվար է դառնում։
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը քառորդ եզրափակիչ անցնելու համար մենամարտեց Մոնղոլիայի ներկայացուցչի հետ։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը որոշակի առավելություն ուներ ու մրցավարները նախապատվությունը տվեցին Մադոյանին։ Սակայն մոնղոլացին ամենեւին էլ հանձնվելու մտադրություն չուներ։ Նա ռինգում դրեց ինչ ուներ եւ ի վերջո պոկեց հաղթանակը։
Նախորդ օրը գրեթե հավասար պայքարում տանուլ էր տվել մեր եւս մի բռնցքամարտիկ՝ 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ