Ուկրաինայի արտգործնախարարությունն «անբարոյական և ոչ բարեկամական քայլ» է համարել ԱՊՀ 7 երկրների առաջնորդների մասնակցությունն այսօր Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԱԳՆ-ն:
«Նշված օտարերկրյա պետությունների առաջնորդների մասնակցությունը հանրային միջոցառումներին դիտարկում ենք որպես անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանք ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած շքերթին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Սադըր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենիայի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուշագրավ է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահի անունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ