Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. ՀՀ-ն և Ադրբեջանը գնում են բանակցությունների մի մայրաքաղաքում, որը պատերազմում է ՌԴ-ի հետ․ «Ա1+»

Մայիս 09,2023 16:51

«Ա1+» «Կարծում եմ, որ դիվանագիտության առումով դա արկածախնդրություն է, բոլորը գիտեն, որ նոյեմբերի 9-ով պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Դրան հաջորդող մյուս երկու հայտարարությունները նույնպես ընդունվել են Ռուսաստանի միջնորդությամբ։ Հետագա բանակցություններում շրջանցել Ռուսաստանին և դա իրականացնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտություն ունեցող պետությունների հետ, դա արկածախնդրություն է»․ այս մասին նշում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած բանակցություններին։

Ղազարյանը նշում է, որ Հայաստանը և Ադրբեջանը գնում են բանակցությունների մի մայրաքաղաքում, որը այս պահին պատերազմական գործողությունների մեջ է գտնվում ՌԴ-ի հետ և դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031