Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ու՞ր է ձեր արժանապատվությունը: Ադրբեջանը թքում է ձեր վրա և հայտարարում, թե չի ենթարկվելու ոչ մի դատարանի որոշման, ի՞նչ է դա: Արժանապատվություն չունե՞ք. Ռուբեն Վարդանյանի խոսքը միջազգային կառույցներին

Մայիս 09,2023 16:26

Այսօր մեծ հաղթանակի օր է, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի: Ուզում եմ խոսքս ուղղել ռուս զինվորներին, ռուս խաղաղապահներին, որոնք այստեղ կանգնած են մեր կողքին: Ադրբեջանցիները, տեղադրելով այս անցակետը, ձեր դեմ են դա արել: Նրանք ուզում են, որ դուք այստեղ չլինեք, որ պառակտեն ձեզ ամեն օր, որ դուք այստեղից դուրս գաք: Նրանք ամեն կերպ ուզում են, որ հայերը հիասթափվեն: Բայց դա չի լինելու: «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խմբի կողմից այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպած հանրահավաքում ունեցած ելույթում հայտարարեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք միասին անցել ենք Հայրենական մեծ պատերազմը, իրար կողք ենք հիմա: Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր նպատակին և ամեն ձևով հանել խաղաղապահներին Արցախից: Վստահ եմ, որ դուք էլ եք դա հասկանում և կողք կողքի պիտի կանգնենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները: Կատարեք այնպես, ինչպես հարկն է: Այո, գիտեմ, որ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»,-կոչ արեց Ռուբեն Վարդանյանը՝ միաժամանակ դիմելով միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների ղեկավարներին. «Ու՞ր է ձեր արժանապատվությունը: Ադրբեջանը թքում է ձեր վրա և հայտարարում, թե չի ենթարկվելու ոչ մի դատարանի որոշման, չի ենթարկվելու ոչ մի պայմանագրի: Ինչ է դա: Արժանապատվություն չունե՞ք, Ո՞ւժ չունեք, չեք կարո՞ղ ասել` Ադրբեջան, դու ով ես, կատարիր քո պարտականությունները»:

Նրա խոսքով,  միակ ճանապարհն այն է, որ պահպանենք մեր արժանապատվությունը, և ուրիշներն էր զգան իրենց մեղքն ու փոխեն վերաբերմունքը:

«Մեր բոլոր ղեկավարները պետք է հասկանան, որ Հայրենական պատերազմի ժամանակ դու ղեկավար չես, դու ղեկավար-առաջնորդ ես: Ամեն խոսքդ, քայլդ, պահելաձևդ շատ կարևոր է մարդկանց համար: Մեզ մոտ շատ ուժեղ էներգիա է կուտակված, ես դա ամեն օր զգում եմ: Դա պահանջում է, որ մարդիկ, որոնք ունեն հնարավորություն, պատասխանատվություն վերցնեն և իսկապես մեզ բոլորիս միավորեն: Որ դառնանք մի գունդ, մի պատ, որը կպաշտպանի իր հայրենիքը»,-նշեց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031