Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ:
ՀՀ կառավարություն