Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման ռուսական եւ արեւմտյան նախաձեռնությունները խանգարում են միմյանց. Լեւոն Զուրաբյան

Մայիս 09,2023 15:38

«Ամերիկյան դիվանագիտությունը նման բաներ կիրառում է, երբ հակամարտող կողմերին նստեցնում է սեղանի շուրջ եւ փորձում է մի քանի օրվա ընթացքում իրենց դիրքերը բերել մոտիկ, ինչպես դա արվեց Քեմփ Դեյվիդում, եւ Իսրայելի ու Եգիպտոսի հաշտությունը կայացավ: Ի դեպ, նման փորձ արվեց նաեւ Քի Վեսթում, երբ Ռոբերտ Քոչարյանին ու Ալիեւին էին բերել այնտեղ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով պետքարտուղար Բլինքենի, ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի ու Բայրամովի հետ հանդիպմանը:

«Սա նմանատիպ մի փորձ էր, բայց այդ փորձը մի քիչ ավելի փոքր մասշտաբի գործ էր, ակնհայտ էր, որ անպատրաստ էր, որովհետեւ իրականում ոչ թե երկրների ղեկավարների, այլ արտգործնախարարների մակարդակով էր: Երեւում էր, որ հաջողության երաշխիք չկար: Հետո պարզվեց, որ իրականում դա չկայացավ, ինչը պետք է բացատրել նրանով, որ այսօր Ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնություն կա՝ ռուսականը եւ արեւմտյանը, եւ այդ երկու նախաձեռնություններն իրար հետ մրցակցում են: Հետեւաբար մեկը մյուսին խանգարում են: Այնպես որ արագ լուծում ակնկալելը դժվար է: Չնայած իրավիճակն այնպիսին է, որ եթե լուծում չլինի, կարող է լինեն շատ աղետալի զարգացումներ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031