Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցավալիորեն մենք Եռատոնը օկուպացված երկրում ենք նշում, որտեղ իշխանության են օկուպանտները»․ Ասպրամ Կրպեյան

Մայիս 09,2023 14:28

«Ցավալիորեն մենք Եռատոնը օկուպացված երկրում ենք նշում, որտեղ իշխանության են օկուպանտները, ովքեր իրենց վարքով, գործողություններով ու դիրքորոշումներով ցցուն արտահայտում են իրենց վերաբերմունքը Եռատոնին, Արցախյան հերոսամարտին, մեր սերունդների արդար պայքարին»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Նրա խոսքով, սակայն, սա ընկճվելու ու թեւաթափ լինելու առիթ չէ։ «Եռատոն է, եւ այս Եռատոնը նույն ոգեւորությամբ ու ավելի մեծ պատասխանատվությամբ պիտի հիմա նշենք, որովհետեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո պատասխանատվության բեռը ոչ թե կրկնապատկվել, այլ հազարապատկվել է։ Մենք հիմա հազարավորների արժանապատվության պաշտպանության, իրենց գործի շարունակման պատասխանատվության բեռն ենք նաեւ մեր ուսերին կրում։ Սա յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի։ Եվ Եռատոնի իրական խորհուրդը հենց այդ պատասխանատվության ստանձնման մեջ պետք է տեսնել, ամեն մեկն իր բաժին պատասխանատվությունը պետք է ստանձնի։ Մենք պետք է հասկանանք, որ այն նվիրական զոհողությունը, հանուն որի այսօր յուրաքանչյուրս կարողանում ենք մեր փոքրիկ երջանկությունը ու ուրախությունը վայելել, այդ նվիրական զոհողությանը պիտի արժանանանք ամեն օր՝ մեր գործով, քայլերով, մեր վճռականությամբ ու պատասխանատվության ստանձնման կարողությամբ»,- հավելեց Կրպեյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031