Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգիշտի Քյարամյանը գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, եթե ունի համարձակություն, թող բացահայտի»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 09,2023 14:10

«Գերագույն գլխավոր դավաճանը նստած է կառավարության շենքում, իսկ Արգիշտի Քյարամյանը բոլոր փաստերն ու հիմքերն ունի»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին։

Սաղաթելյանի խոսքով՝ կան պետական դավաճանության հիմքերով դիմումներ, եւ եթե Արգիշտի Քյարամյանը դավաճան է փնտրում, գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի։ «Եթե ունի այդքան համարձակություն, թող գնա ու բացահայտի։ Բայց քանի որ ինքը դավաճանի կամակատարն է, պարզ է, չէ՞, թե ինչ ընթացք է ունենալու այս ամենը»,- ասաց նա։

Անդրադառնալով 5-րդ շարասյան մասին հայտարարություններին՝ Սաղաթելյանն ասաց․ «Իհարկե կա 5-րդ շարասյուն՝ Նիկոլն իր շրջապատով։ Ամեն ինչ պարզ է ու հստակ։ ՀՀ իշխանության ղեկին գտնվում է անսրբություն, անհայրենիք, թրքահպատակ մի խունտա, որը հետեւողական ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը, շարունակելով թշնամու քաղաքականությունը՝ զիջում է ամեն ինչ։ Մնացածը, թե այս ընթացքում ում վրա ինչ կփորձեն բարդել, ինչ հիմնավորումներով, ինչ քայլերով, դա արդեն երկրորդական է, պետք է հասկանանք՝ ոնց ենք ազատվում սրանցից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031