«Վաշինգթոնում բանակցությունները չորս օր տեւեցին եւ այդ առումով այն աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էին մեր փորձերը՝ առաջ տանել խաղաղության գիծը: Մյուս կողմից, ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ. բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այնուհետեւ կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձեւաչափով»,- Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով վաշինգթոնյան բանակցություններին:
Փոխնախարարն ասաց, որ հարցերը, որոնց շուրջ կողմերը Վաշինգտոնում ընդհանուր հայտարարի են եկել, շատ են ու բարդ է դրանցից 1-2-ն առանձնացնել. «Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»:
«Շատ ցավալի է, որ մինչ այսօր այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է : Մյուս կողմից, չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են այդ երկրում, եւ շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից. ներքաղաքական առումով բարդ շրջան է այդ երկրում, գիտեք՝ ինչքան էմոցիոնալ են անցնում այդ ընտրությունները եւ մասամբ, պետք է նաեւ այդ տեսանկյունից դիտարկել»,- ասաց ԱԳ փոխնախարարը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե «Նեմեսիսի» արձանը չհանվի, իր երկիրը պատասխան քայլեր կանի:
Նա նաեւ հավելեց, որ ԱԳՆ-ի կողմից այդ հայտարարությանը արձագանք չի եղել, բայց այլ պաշտոնյաներ արձագանքել են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ