Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ներքին գործերին որեւէ մեկն իրավունք չունի միջամտել. Արմեն Գրիգորյանը՝ «Նեմեսիսի» արձանի առնչությամբ

Մայիս 09,2023 12:38

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների. այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ պաշտոնական Երեւանը հույս ունի, որ այդ հարաբերություններն առանց նախապայմանների էլ կկարգավորվեն:

Լրագրողի դիտարկմանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե «Նեմեսիսի» արձանը չհանվի, իր երկիրը պատասխան քայլեր կանի. արդյոք դա ՀՀ ներքին գործերին միջամտություն չէ, ԱԽ քարտուղարը համաձայնեց՝ հավելելով. «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»:

Սակայն հարցին՝ ՀՀ իշխանությունը կհանի՞ արձանը, ԱԽ քարտուղարը հստակ պատասխան չտվեց. «Այդ հարցերը գտնվում են տեղական ինքնակառավարման դաշտում. ես որեւէ բան չունեմ ասելու այդ հարցով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031