Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի՞, թե՞ ՌԴ-ի հովանու ներքո կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան

Մայիս 09,2023 12:30

«Որեւէ ձեւ այս պահին որոշված չէ. որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու, եւ վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»,- Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ տրամադրություններ կան պաշտոնական Երեւանում՝ խաղաղության պայմանագրի ստորագրել Արեւմուտքի՞ հովանու ներքո, թե՞ Ռուսաստանի:

Նա մանրամասնեց, որ Արցախի հետ կապված հայկական մոտեցումը բազմիցս հայտարարել են՝ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն իրավունքների եւ անվտանգության հարցերը:

Դիտարկմանը՝ «Խաղաղության պայմանագիր անվանումը» փոխարինվել է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր» անվանումով, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Վերնագիրը այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը բովանդակությունն է. մի քանի կարեւոր հարց կա, եւ եթե մենք կարողանում ենք այդ հարցերի շուրջ լուծումներ գտնել, ապա կարևոր չէ, թե ինչպիսի վերնագիր կունենա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031