ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր, իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգում էր:
News.am–ի հարցին՝ ՀՀ բարձրաստիճան զինվորականությունն ինչ-որ բան անո՞ւմ է Շուշին վերադարձնելու համար, ԳՇ պետը պատասխանեց. «Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել»:
News.am–ի թղթակիցը հետաքրքրվեց նաեւ Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի մասին: ԳՇ պետը սահմանային իրավիճակը գնահատեց՝ «հարաբերական կայուն». «Իրավիճակը վերահսկում են ՀՀ ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները. ռազմական անվտանգությունն ապահովելու համար աշխատանքներ են իրականացվում, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել դրան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ