Այսօր Հաղթանակ զբոսայգում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Լրագրողները փորձեցին Արարատ Միրզոյանից հետաքրքրվել՝ ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները, իր գնահատմամբ՝ ի՞նչ արդյունքներ են տվել վաշինգթոնյան բանակցությունները: Արարատ Միրզոյանն ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է տարածում: Երբ լրագրողը համառեց՝ կրկնելով հարցը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Հայերեն չե՞ք հասկանում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ