«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հայտնաբերելով աղաղակող ֆինանսական խախտումներ: Իշխող կուսակցությունը թույլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել եւ նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց եւ ինչ իրական նպատակներով:
Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն է ներկայացրել՝ համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Եվ այստեղ էլ հենց կանոններ են խախտվել, քանի որ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցությունները բոլոր դրամական միջոցները պետք է կատարեն անկանխիկ եղանակով: Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Իշխող կուսակցությունը երկու իրավաբանական անձանցից նաեւ բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել:
Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ, չկա տվյալ՝ ով, ինչու է նվեր տվել իշխող թիմին: Սա էլ դեռ ամենը չէ. կուսակցությունը մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ տարեկան մեկ անձի կողմից 2 մլն 500 հազար դրամ պետք է կազմի այն, այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաեւ թույլատրելիից ավելի նվիրատվություն՝ գումարի տեսքով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։