Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև երկու հանդիպում. պաշտոնական Բրյուսելը հաստատել է 

Մայիս 09,2023 10:36

Եվրամիության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելը շարունակել է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ առաջ մղելու համար ԵՄ ջանքերը՝ նպաստելու Հարավային Կովկասում կայունությանը և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում:

Այս քննարկմանը կհաջորդի մեկ այլ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ`2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղի ունեցող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների մշտական օրակարգային հարցերին անդրադառնալու համար։

Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին հրավիրել հանդիպման երկրորդ անգամ՝ 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայանալիք EPC-ի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում:

Հիշեցնենք. ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի վարչության թվիթերյան գրառման մեջ ասված է.

«Սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը Վաշինգտոնի բանակցություններից հետո», – ասված է հաղորդագրությունում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031