Լրահոս
Օրվա լրահոսը

Ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է պատգամավորների մասնակցությամբ միջադեպի տեսանյութը հայտնվել մամուլում. «Ժողովուրդ»

Մայիս 09,2023 10:13

Ազգային ժողովի աշխատակազմը մեկ ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպից հետո տեսանյութը հայտնվել իշխանական պատգամավորների հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներում: Ո՞ւմ հրահանգով եւ ո՞ւմ կազմակերպմամբ է դա տեղի ունեցել:

ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, թե ապրիլի 3-ից ծառայողական քննություն է սկսվել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար կրկին դիմեց Լաուրա Անտոնյանին, որն ի պատասխան հայտնեց. «Միջադեպի հանգամանքները լիարժեք եւ ամբողջական պարզաբանելու նպատակով վարույթը դեռ ընթացքի մեջ է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031