Ս․թ․ ապրիլի 5-ից մայիսի 8-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ներկայացվեց ֆրանսիահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև Այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի ընթացքում բազմահազար փարիզաբնակների և զբոսաշրջիկների ուշադրությանը ներկայացվեց հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում նաև՝ հետպատերազմյան շրջանում, Հայաստանում և Արցախում արված լուսանկարների շարքը։ Իր գործերում հեղինակն ընդգծել էր արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչայի, Անուշ Թորանյանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության և ֆրանսահայ տարբեր գործիչների մասնակցությամբ։
Հեղինակն այցելուներին ներկայացրեց Արցախին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակը և յուրաքանչյուր լուսանկարում արտացոլված մարդկային պատմությունը։
Կարդացեք նաև
ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում