Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին օրերի առողջական խնդիրները պատճառ դարձան տարատեսակ մեկնաբանությունների՝ սկսած բժշկական վերջացրած քաղաքական ու քաղաքագիտական:
Սակայն, անկախ ամեն ինչից, Էրդողանի տարիքը, առողջական վիճակը շատ բնական և տրամաբանական են դարձնում այն, որ Թուրքիայի նախագահի համար կարծես թե մոտենում է քաղաքական ժառանգորդ ընտրելու հարցը:
Ներկայիս Թուրքիայի քաղաքական երկնակամարում ընդգծված ժառանգորդ չի առանձնանում, ուստի կանխատեսելի է, որ թշնամական երկրի հաջորդ ղեկավարի որոշման հարցը տեղի է ունենալու քաղաքական թեժ պայքարի միջոցով:
Աթաթյուրք և Էրդողան. ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ այս երկու կերպարների առանձնացումը: Ի՞նչ հետք է թողել Էրդողանի կերպարը Թուրքիայի պատմության մեջ և ինչի՞ համար են այսուհետ պայքարելու Թուրքիայի հաջորդ առաջնորդները: Այս մասին ընթերցե՛ք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հոդվածում:
Կարդացեք նաև
«Հայկական ալիք»
Իմաստ չունի հույսեր կապել, թե դարավոր թշնամական երկրում մեր ազգի համար ձեռնտու ինչ-որ թեկնածու կարող է լինել: 1 դար առաջ հայերը հույսեր կապեցին «առաջադեմ», «եվրոպամետ» երիտթուրքերի հետ, աջակցեցին նրանց, որ գան իշխանության և հենց նույն երիտթուրքերն էլ 1915թ. իրագործեցին հայերիս ցեղասպանությունը:
Հայերս պետք է սեփական երկիրը կարգի բերելու, բանակը զինելու, սահմաններն ամրապնդելու մասին մտածենք, ոչ թե հույս դնենք, թե աշխարհի այս կամ այն երկրում բախտի բերմամբ որևէ հայամետ ղեկավար կընտրվի: Հետաքրքիր է, դեռ ինչքան պետք է տուժենք թշնամիների կողմից, որ խելքի գանք և հույսներս դնենք մեր ուժի և ուժեղանալու վրա: