Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին մենք չենք լիազորել, որ Արցախը տեղավորի Ադրբեջանի կազմում․ Թագուհի Թովմասյան. «Ա1+»

Մայիս 08,2023 22:45

«Փաշինյանին մենք չենք լիազորել, որ բանակցի Արցախի անունից, և որ Արցախը տեղավորի Ադրբեջանի կազմում», նշում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով Երևանում արդեն 4-րդ օրն է՝ կազմակերպում է ստորագրահավաք ի պաշտպանություն Արցախի ժողովրդի, որը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ։

Իսկ թե ինչ է հարկավոր, որպեսզի Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, և Լաչինի միջանցքը բացվի, Թագուհի Թովմասյանը նշեց․ «Պիտի համայն հայությունը միանա, որպեսզի ասի՝ ես Փաշինյանի վարած քաղաքականությանը դեմ եմ, և չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ Ադրբեջանի հետ Արցախի հարցը քննարկվի որպես էթնիկ փոքրամասնություն»։

Պատգամավորը նշում է, որ արդեն իսկ մի քանի տասնյակ հազար ստորագրություն է հավաքվել, իսկ հարցին, թե ինչ է տալու ստորագրահավաքը, պատգամավորը նշեց․ «Ներկայացվելու են ՄԱԿ-ին, ԵԽԽՎ, Եվրոպառլամենտ, որպեսզի մենք ասենք, որ համաձայն չենք այս քաղաքականության հետ և դուք պետք է փրկեք 120,000 քաղաքացու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031