Մայիսի 8-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցներն այցելեցին Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարանը։
Դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց Հիշատակի և Փառքի կրակի մոտ։
Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացավ «Битва за Москву. Первая Победа!» ցուցադրությանը։
Նույն օրը դեսպանությունում կայացավ ճաշ՝ ի պատիվ Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվիրակության, որոնց ուղեկցում էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն