Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովը վստահ է, որ սրանք մանր չարաճճիություններ են, որոնց հանգուցալուծումը արդարադատությունը կտա»․ փաստաբան

Մայիս 08,2023 19:11

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դռնփակ նիստը։

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործում որեւէ դրվագ չկա, որը գաղտնիության շղարշով պետք է պատված լինի։ «Դրա հետ կապված մի շարք իրավական հիմնավորումներ ներկայացրեցինք, որ դատարան այդպիսի իրավունք չուներ նախնական դատալսումները քննարկելու դռնփակ ռեժիմով։ Միջնորդություն ներկայացրեցինք նաեւ նախնական դատալսումները դռնբաց անցկացնելու հետ կապված, սակայն դատարանը մերժեց՝ միմիայն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազությունն այս քրեական գործին տվել է գաղտնիության շղարշ։ Բայց շատ կարեւոր հանգամանք էր, որ դատական նիստի ժամանակ մեղադրողը եւս ընդունեց, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնի փաստական տվյալներ չկան, գաղտնի ապացույցներ չկան։ Մենք սա գնահատում են Գրիգորի Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում։ Այս պահին կարող եմ ասել, որ ընդհանրապես գաղտնի որեւէ բան չի ներկայացվել։ Քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններից ելնելով՝ դատարանը մեզ նաեւ առաջարկեց, որպեսզի պետական գաղտնիքի չբացահայտման վերաբերյալ ստորագրություն տանք։ Մենք պնդեցինք, որպեսզի ներկայացվի մեզ, թե որն է հանդիսանում պետական գաղտնիքը։ Դատարանը եւս չկարողացավ մեզ ներկայացնել, թե որն է հանդիսանում պետական գաղտնիք։ Պաշտպաններից  ու մասնակիցներից շատերը հրաժարվեցին ստորագրել այդ տեղեկատվական թերթիկը։ Դատարանի համար էլ է անհասկանալի, որ եթե գործով ընդամենը մեկ դրվագ է հանդիսանում գաղտնի, որը վերաբերելի չէ մեղադրյալների մեծամասնությանը, ինչո՞ւ է ընդհանուր գործը քննվում դռնփակ։ Ինձ թվում է՝ մենք իրավական հիմնավորումներով դատարանին կհամոզենք, որ վերջիվերջո այս գործը պետք է դռնբաց քննվի»,- ասաց փաստաբանը։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ նիստերը դռնփակ անցկացնելը հատուկ նպատակ է հետապնդում, այն է՝ որպեսզի հանրությունը չտեղեկանա, թե ինչ աբսուրդ մեղադրանք է առաջադրվել Խաչատուրովին, եւ ինչպես է նա անօրինական կալանքի տակ գտնվում։ «Գրիգորի Խաչատուրովը վստահ է, որ սրանք մանր չարաճճիություններ են, որոնց հանգուցալուծումը արդարադատությունը կտա»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031