Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնը թողնելու մասին Հայկ Չոբանյանի մեկնաբանությունը․
«Ես որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար: Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը: Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել: Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»:
Հիշեցնենք, որ վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։
Կարդացեք նաև
ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։
ԱՏՁՄ