Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ սահմանը հատած Ագշին Բաբիրովին դատապարտել է 11, 6 տարվա ազատազրկման, Sputnik Արմենիային հայտնել են դատախազությունից։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Սահմանը հատած մյուս ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին սպանելու մեջ։