Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խնդիր առաջադրված չի եղել, այդ առաջադրողն ով էր եւ ինչո՞ւ չի առաջադրել»․ Տիրան Խաչատրյանը՝ Տեղ գյուղ ներխուժման մասին

Մայիս 08,2023 16:44

Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տեղ գյուղի տարածք ադրբեջանական ուժերի ներխուժմանը։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ բանակը չէր դիմադրել ադրբեջանական գործողություններին՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «Շատ վատ եմ գնահատում այն, որ Զինված ուժերի առաջ խնդիր դրված չէ կամ խնդիր դրված է այն մակարդակի, որն ի զորու չեն իրականացնել։ Ցանկացած հրամանատար՝ սկսած ջոկի հրամանատարից, հասկանում է, որ իր ենթակային կարող է այն տրամաբանության մեջ խնդիր առաջադրել, որն ի զորու կլինեն կատարել։ Եթե առաջադրված խնդիրը եղել է, եւ ի զորու չեն եղել կատարել, դա խնդիրն առաջադրողի պրոբլեմն է։ Եթե խնդիր առաջադրված չի եղել, իսկ այդ առաջադրողն ո՞վ էր եւ ինչո՞ւ չի առաջադրել, որտեղի՞ց է սկսվում այդ չառաջադրելու թելը։ Սրանք են հարցերը՝ ես չգիտեմ՝ խնդիր չի առաջադրվել, թե՞ առաջադրվել է, չի կատարվել»։

Տիրան Խաչատրյանի խոսքով՝ Տեղ գյուղ ներխուժած ադրբեջանցիներին հետ շպրտելու տարբերակներից մեկն էլ ուժով դա անելն է, բայց կան նաեւ քաղաքական ու դիվանագիտական մոտեցումներ, որոնց կիրառումը պարտադիր պահանջ է։ «Երբեւէ որեւէ մեկը, առավել եւս զինվորականը, միանգամից չի գնում այն քայլին, որը բախման կտանի կամ լարվածության մեծացման, էլ չեմ ասում լայնամասշտաբ պատերազմի։ Եթե այդ տարբերակները չեն աշխատում, եւ կա խնդիր, որ սա մեր տարածքն է կամ մեզ վստահված պատասխանատվության տեղամասն է, որի համար ես կյանքով պատասխանատվություն եմ կրում, ուրեմն պետք է դրան էլ գնալ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031