Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ:
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:
Ռազմամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Քիչ հետո կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։
Կարդացեք նաև
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն