Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է եղել։
«Անձամբ ինքս դասալքության դեպքերի մեջ եմ եղել, բայց դրանցով ո՞վ է զբաղվել, ի՞նչ է արվել, եւ զբաղվե՞լ են արդյոք, դա բոլորովին այլ խնդիր է»,- ասաց Տիրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ մասնագետները պետք է խոսեն այդ մասին։ «Եթե ես բժիշկ չեմ, բժշկությունից չպետք է խոսեմ, եթե քաղաքական գործիչ չեմ, քաղաքական երեւույթների մեջ կամ վերաբերմունք, կամ դրսևորումներ չպետք է ունենամ։ Մարդը եթե ունի փոքր բարոյականություն, քիթը չպետք է խոթի այն հարցերի մեջ, որոնք իրեն չեն վերաբերում»,- հավելեց Տիրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրականում զանգվածային դասալքության դեպքեր են եղել 44-օրյա պատերազմի օրերին։ Հարցին, թե որպես զինվորական՝ ինչպե՞ս է բացատրում դա, Խաչատրյանը պատասխանեց․ «Պետության վարած քաղաքականությամբ, որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվել։ Դա Զինված ուժերի խնդիրը չի եղել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ