Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ համար պետք է փոշմանեի․ ինչ-որ բա՞ն է փոխվել, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»․ Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին ընտրելու մասին

Մայիս 08,2023 15:03

«Այսինքն՝ ինչի՞ համար պետք է փոշմանեի․ ինչ-որ բա՞ն է փոխվել, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»,- լրագրողների հիշեցմանը՝ 5 տարի առաջ այս օրը ԲՀԿ-ն ընտրեց Նիկոլ Փաշինյանին և հարցին՝ Դուք չե՞ք փոշմանել դրա համար, այսպես պատասխանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մինչ Հակակոռուպցիոն դատարանում իր և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի մեկնարկը։

Հիշեցնենք՝ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Լրագրողների փաստմանը՝ Ձեզ մեղադրում են ընտրակաշառք տալու մեջ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց․ «Եթե դուք այդքան բան իմանայիք, եթե ես մեղավոր լինեի, ուրեմն վաղեմության ժամկետն անցել է, կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով վաղուց գործը կարճեին»։

Լրագրողները հիշեցրին՝ ցուցակներ էին հրապարակվել, որտեղ գներն էին գրված և հետաքրքրվեցին՝ դրանք ի՞նչ ցուցակներ էին, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Այդ ցուցակներն իմ մոտի՞ց էին գտել, որ ինձ եք հարցնում»։

Հստակեցմանը՝ Դուք պնդում եք, որ ընտրակաշառք չեք բաժանե՞լ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Հինգ տարի նույն բանն ասում եմ։ Եթե ես մեղավոր լինեի, ես վաղուց արդեն վաղեմության ժամկետն անցել է, կդիմեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճեն։ Դա պետք է հասկանալի լինի ձեզ ու մյուսներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031