Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանից շարունակում են ավելի զուսպ ու հանգիստ արձագանքել Ադրբեջանից հնչող մեղադրանքներին

Մայիս 08,2023 14:50

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանից շարունակում են ավելի զուսպ ու հանգիստ արձագանքել Ադրբեջանից հնչող մեղադրանքներին:

➡️Այսօր ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, նշել է, որ երկու ժողովուրդների կապերն անխախտելի են, ու չպետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք երկու երկրների շահերից չեն բխում:

➡️«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ դիվանագիտությանը: Ամբիոնների հետևից արվող հայտարարությունները չեն նպաստում հարցի լուծմանը: Մենք շեշտում ենք բարիդրացիականության պահպանման անհրաժեշտությունը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակից օգտվեն այն կողմերը, որոնք լարվածություն են ցանկանում Թեհրանի և Բաքվի հարաբերություններում»,- ասել է խոսնակը:

➡️Նա նաև հաստատել է ադրբեջանցի դիվանագետների արտաքսման լուրը՝ նշելով, որ դա արվել է ի պատասխան իրանցի դիվանագետներին արտաքսելու Ադրբեջանի ոչ կառուցողական քայլի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031