Կրկին ահազանգեր ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները:
Խնդրում ենք օգտվել միայն ՀայՓոստ ընկերության պաշտոնական աղբյուրներից.
Կարդացեք նաև
Կայք՝ https://www.haypost.am/
ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am
Ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl
Հեռախոսահամար՝ (010) 514-514
«ՀայՓոստ» ՓԲԸ