Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամովը հայկական կողմին կոչ է արել ավելացնել ջանքերը հարաբերությունների կարգավորման գործընթացում

Մայիս 08,2023 13:34

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի իր գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ հանդիպմանը կոչ է արել Հայաստանին ավելի մեծ ջանքեր ներդնել հարաբերությունների կարգավորման գործում:

«Մենք հայկական կողմին կոչ ենք անում ցուցաբերել բարի կամք և ավելի շատ ջանքեր ներդնել հարաբերությունների կարգավորման քննարկումներում բոլոր ուղղություններով»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ չնայած երկկողմ շփումներում որոշակի դինամիկային՝ տարբեր ուղղություններով, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի, պետական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման շուրջ ձեռք բերված առաջընթացը «առայժմ չի բարելավել մեր սպասելիքները»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում հետպատերազմական իրավիճակի և տարբեր ուղղություններով Ադրբեջանի գործադրած ջանքերի մասին: Նա նաև բարձրացրել է ականների հարցը և նշել, որ դա «մարդու իրավունքների ակնհայտ խախտում է»:

«Մենք հավատում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման լավագույն ճանապարհը հիմնվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- ասել է Բայրամովը՝ հավելելով որ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում «պարզ է, սկզբունքային և մշտական»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031