Լրահոս
Օրվա լրահոսը

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում

Մայիս 08,2023 13:04

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում:

Մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։

Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ նախորդ՝ 56-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որը առկա ձևաչափով անցկացվել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, Լեոնիդ Ասատրյանը կրկին նվաճել էր արծաթե մեդալ, իսկ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալ:

Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների (1 ոսկե, 7 արծաթե և 33 բրոնզե):

Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը հնարավոր է տեսնել այս հղմամբ՝

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031